EnglishՀարթակից օգտվելու պայմանները
Սույն պայմաններում
«Պայմաններ» նշանակում է Հարթակից օգտվելու սույն պայմանները։
«Մենք» կամ «Ընկերություն» նշանակում է «ՊՐԱԳՄԱՏԻԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերություն (ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և գործող ընկերություն,
286.110.1113962, ՀՎՀՀ` 02821853, իրավաբանական հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Դեմիրճյան փ.,
շ. 31, բն. 14), որը հասանելի է դարձնում Հարթակը այն մանկապարտեզների աշխատողներին
և այնտեղ հաճախող երեխաների ծնողներին, որոնց հետ կնքված է Հարթակի տրամադրման մասով
ծառայությունների մատուցման պայմանագիր:
«Հարթակ» նշանակում է «Baleek (Բալիկ)» բջջային հարթակ և վեբ ադմինիստրատիվ պորտալ,
որոնց միջոցով մանկապարտեզներին հնարավորություն է ընձեռվում իրականացնել ներքին
կառավարում, իսկ դրանց աշխատողների և այնտեղ հաճախող երեխաների ծնողներին՝
տեղեկություններ փոխանակել միմյանց միջև։
«Աշխատող» նշանակում է Ընկերության հետ Հարթակի տրամադրման մասով ծառայությունների
մատուցման պայմանագիր կնքած մանկապարտեզի աշխատող:
«Երեխա» նշանակում է Ընկերության հետ Հարթակի տրամադրման մասով ծառայությունների
մատուցման պայմանագիր կնքած մանկապարտեզում ներառված (մանկապարտեզ հաճախող) երեխա։
«Ծնող» նշանակում է Երեխայի ծնող։
«Դուք» նշանակում է ցանկացած անձ, որն օգտագործում է Հարթակը։
«Պայմանագիր» նշանակում է Ընկերության և մանկապարտեզի միջև Հարթակի տրամադրման
մասով ծառայությունների մատուցման պայմանագիր։
«Կողմեր» անվանվում են Աշխատողները և Ծնողները միասին, որոնցից յուրաքանչյուրն
առանձին անվանվում է նաև «Կողմ»:
-
Սույն Պայմանները (ներառյալ Գաղտնիության Քաղաքականությունը, որը կազմում է սույն
Պայմանների անբաժանելի մասը) հանդիսանում են Ձեր և Մեր միջև պայմանագիրը՝
Հարթակի օգտագործման հետ կապված։
-
Եթե համաձայն չեք սույն Պայմանների հետ, անհրաժեշտ է զերծ մնալ Հարթակի օգտագործումից։
-
Նախքան Հարթակից օգտվելը Դուք պետք է այն ներբեռնեք և օգտահաշիվ ունենաք Հարթակում,
որը ստեղծվում է մանկապարտեզի կողմից` տրամադրելով Ծնողի անունը, ազգանունը, հայրանունը,
մայրանունը, հասցեն, էլեկտրոնային մեյլի հասցեն, հեռախոսահամարը, ծննդյան ամսաթիվը,
աշխատավայրը, սեռը: Հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը,
որից հետո կստանաք SMS կոդ Ձեր հեռախոսահամարին, որը նույնպես անհրաժեշտ է մուտքագրել: Օգտագործելով
Հարթակը՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տվյալների մշակմանը և ընդունում և
համաձայնում եք Գաղտնիության Քաղաքականության մեջ նշված պայմաններին: Ձեզնից պահանջվում է տրամադրել
ամբողջական և ճշգրիտ անձնական տվյալներ և դրանք թարմացնել։ Մենք չենք ստուգում Ձեր տրամադրած
տեղեկության ճշգրտությունը:
-
Բացառապես Դուք եք պատասխանատու Ձեր հեռախոսահամարի և ստացված SMS կոդի գաղտնիությունը պահպանելու
և այլ անձանց հասանելի չդարձնելու համար: Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ հետևանքների համար,
որոնք կարող են առաջանալ՝ կապված այլ անձանց կողմից Ձեր օգտահաշվի օգտագործման հետ: Դուք լիովին
պատասխանատու եք բոլոր գործողությունների համար, որոնք տեղի են ունենում Հարթակ Ձեր հեռախոսահամարի
և ստացված SMS կոդի օգտագործմամբ մուտք գործելով:
-
Մուտք գործելով Հարթակ և օգտագործելով այն՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Հարթակի կամ Ձեր
կողմից տրամադրված էլ․ փոստի հասցեի միջոցով ստանալու բոլոր անհրաժեշտ ծանուցումները և տեղեկությունները:
-
Հարթակի տրամադրման մասով ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում՝ Հարթակը
Ձեզ հասանելի է դարձվում Մեր կողմից՝ որպես մանկապարտեզին մատուցվող ծառայությունների մաս։
Մենք Ձեզ որևէ ծառայություն չենք մատուցում, ու որևէ պարտավորություն չենք կրում Հարթակը
Ձեզ հասանելի դարձնելու մասով (այն Ձեզ հասանելի է դարձվում մանկապարտեզի կողմից
համապատասխան վճարման կատարման դեպքում):
-
Մենք վճար չենք գանձում Ձեզնից Հարթակի օգտագործման համար, և, հետևաբար, պարտավորություն
չունենք ապահովելու Հարթակի որևէ կոնկրետ կատարողական, որակ կամ առանձնահատկություններ:
Մենք բացառում ենք Մեր և Մեր գործակալների, անկախ կապալառուների, ինչպես նաև Մեր և նրանց
աշխատողների, պաշտոնյաների, գործակալների պատասխանատվությունը գործողությունների կամ
անգործությունների, սխալների, բացթողումների, ինչպես նաև Ձեր՝ Հարթակ մուտք գործելու
հետ կապված վնասների համար՝ անկախ այդպիսի պատասխանատվության իրավական հիմքից`
այնքանով որքանով թույլատրվում է ՀՀ օրենսդրությամբ:
-
Մենք պատասխանատվություն չենք կրում Կողմերի կողմից տրամադրված տեղեկության անճշտության,
դրանց վերաբերյալ ցանկացած այլ տեղեկության ստուգման համար, ինչպես նաև Ձեր և այլ անձանց
միջև կնքված պայմանագրից բխող պարտավորությունների կատարման համար: Մենք պատասխանատվություն
չենք կրում Կողմերի գործողությունների/անգործության, սխալների, բացթողումների կամ նրանց
կողմից պատճառված վնասների համար: Մենք չենք երաշխավորում, որ Հարթակում առկա
բովանդակությունը ճշգրիտ, ամբողջական, հուսալի, թարմացված կամ առանց սխալների է:
-
Մենք կարող ենք կասեցնել ցանկացած Կողմի մուտքը Հարթակ՝ այլ Կողմի կողմից նրանց դեմ
ներկայացված բողոքների հիման վրա, նրանց կողմից սույն Պայմանների կամ նրանց հետ կնքված
որևէ պայմանագրի որևէ խախտման դեպքում: Մենք կարող ենք կասեցնել ցանկացած Կողմի մուտքը
Հարթակ՝ մանկապարտեզի պահանջով։
-
Ձեր մուտքը և Հարթակի օգտագործումը կարող է ժամանակ առ ժամանակ ընդհատվել մի քանի պատճառով,
ներառյալ, առանց սահմանափակման՝ սարքավորումների անսարքությունը, Հարթակի պարբերական
թարմացումը, սպասարկումը կամ վերանորոգումը կամ այլ գործողություններ, որոնք Մենք կարող ենք
ձեռնարկել Մեր հայեցողությամբ։ Մենք ոչ մի դեպքում պատասխանատվություն չենք կրի Ձեր առջև որևէ
կորստի, ծախսի կամ վնասի համար, որը բխում է Հարթակի պլանավորված կամ չնախատեսված խափանումից:
Ավելին, Հարթակի օգտագործումը մեծապես կախված է ինտերնետ ցանցի աշխատանքից։ Համապատասխանաբար,
Մենք չենք կարող երաշխավորել Հարթակի հասանելիությունը ինտերնետ կապի հնարավոր անհասանելիության
կամ այդ ցանցի այլ խափանումների պատճառով: Մենք ձեռնարկում ենք ողջամիտ ջանքեր՝ ապահովելու
Հարթակի շարունակական և անխափան կատարումը: Այնուամենայնիվ, Մենք պատասխանատվություն չենք
կրում Հարթակի գործունեության ցանկացած ընդհատման համար, եթե դա պայմանավորված է երրորդ կողմերի
գործողություններով կամ ինտերնետի աշխատանքով: Մենք պատասխանատվություն չենք կրում նաև Հարթակի
աշխատանքի ցանկացած ընդհատման կամ Հարթակի հետ կապված որևէ այլ խնդրի համար, եթե դա համակարգչային
վիրուսի կամ այլ վնասակար ծրագրաշարի ազդեցության հետևանք է:
-
Հարթակը տրամադրվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» հիմունքներով՝ առանց որևէ տեսակի
հստակ կամ ենթադրյալ ցուցումների կամ երաշխիքների, ներառյալ, բայց չսահմանափակվելով գործառնության,
մատչելիության, հասանելիության, ամբողջականության, ճշգրտության կամ ցանկացած նպատակով Հարթակի
համապատասխանության հետ կապված հավաստումները կամ երաշխիքները: Հարթակի օգտագործումից Ձեր համար
բխող ցանկացած ռիսկի համար լիովին և բացառապես պատասխանատու եք Դուք:
-
Դուք չպետք է որևէ կերպ օգտագործեք Հարթակը, եթե այն վնաս է պատճառում կամ կարող է վնասել
Հարթակի հուսալիությանը կամ հասանելիությանը: Դուք չպետք է օգտագործեք Հարթակը՝ պատճենելու,
պահպանելու, հրապարակում կատարելու, փոխանցելու, ուղարկելու, օգտագործելու, հրապարակելու
կամ տարածելու որևէ նյութ, որը պարունակում է որևէ համակարգչային վիրուս կամ այլ վնասակար
համակարգչային ծրագրեր: Դուք չպետք է իրականացնեք որևէ համակարգված կամ ավտոմատացված
տվյալների հավաքագրման գործունեություն կամ դրանց առնչությամբ գործողություններ կատարեք
առանց Մեր հստակ գրավոր համաձայնության:
-
Հարթակի բովանդակությունը (տեղեկություններ, պատկերներ, տեսանյութեր և այլն) տրամադրվում է
Մեր կողմից: Հեղինակային իրավունքը և այլ մտավոր սեփականության իրավունքները Հարթակում և
դրա նկատմամբ պատկանում են Մեզ կամ Մեզ հետ համագործակցող կազմակերպություններին: Հարթակի
հանդեպ բոլոր իրավունքները պաշտպանված են, և Հարթակի բովանդակությունը չի կարող որևէ կերպ
փոփոխվել, տարածվել, ցուցադրվել որևէ ձևով կամ որևէ կերպ, ներառյալ, բայց չսահմանափակվելով
էլեկտրոնային, մեխանիկական միջոցներով, լուսանկարելով, ներբեռնելով կամ ձայնագրելով
առանց Մեր նախնական գրավոր թույլտվության:
-
Հարթակում առկա ապրանքային նշանները հանդիսանում են Մեր կամ Մեզ հետ համագործակցող
կազմակերպությունների մտավոր սեփականությունը, որի իրավական պաշտպանությունը նախատեսված է
ՀՀ օրենսդրությամբ և համապատասխան միջազգային պայմանագրերով:
-
Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմի բովանդակության համար (ներառյալ՝
Աշխատողներին, Ծնողներին, Երեխաներին վերաբերող ցանկացած տեղեկությունը), որը կարող է
հասանելի լինել Հարթակի միջոցով, ինչպես նաև Հարթակի հետ կապված բովանդակության համար:
Այն դեպքում, երբ Մենք հղում ենք կատարում երրորդ կողմի կայքերին/հավելվածներին,
Դուք մուտք եք գործում այդ հղումներով Ձեր սեփական ռիսկով: Մենք խորհուրդ ենք տալիս կարդալ
այս կայքերի/հավելվածների քաղաքականությունները:
-
Երբ Դուք մուտք եք գործում Հարթակ և (կամ) օգտագործում այն, Դուք հաստատում եք, որ կարդացել
և հասկացել եք այս Պայմանները և համաձայնում եք պահպանել դրանք:
-
Մենք իրավունք ունենք փոխել այս Պայմանները և այս Հարթակի նկատմամբ կիրառելի ցանկացած
քաղաքականություն: Ձեզ այդ մասին լրացուցիչ կծանուցվի փոփոխությունների ուժի մեջ
մտնելուց հինգ օր առաջ Հարթակի կամ էլ․ փոստի միջոցով։ Այս փոփոխությունները ուժի
մեջ են մտնում Հարթակում դրանց տեղադրման օրվանից հինգ օր անց: Եթե Դուք շարունակեք
օգտվել այս Հարթակից, դա նշանակում է, որ Դուք ընդունել եք այս փոփոխությունները:
-
Մեր և Ձեր միջև ծագած որևէ վեճի դեպքում նման վեճերը ենթակա են կարգավորման Ձեր և
Մեր միջև ուղիղ բանակցությունների միջոցով 30-օրյա ժամկետում: Սահմանված ժամկետում
համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են Հայաստանի Հանրապետության
դատարանների բացառիկ իրավասությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով: Ձեր և Մեր միջև պայմանավորվածության դեպքում վեճը կարող է ներկայացվել
հաշտարարության կամ արբիտրաժի:
Կոնտակտային տեղեկատվություն
Սույն Պայմանների վերաբերյալ հարցերի առկայության պարագայում Մեզ հետ կարող եք կապ հաստատել էլ․
փոստի միջոցով հետևյալ հասցեով՝ support@baleek.am:
Թարմացվել է 27/03/2024